Armenian text to speach

ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հակակոռուպցիոն դատարանում երեկ քննվել է գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի՝ կալանքի երկարաձգման միջնորդությունը։

 

ArmLur.am-ը դատարանի դիմաց իրականացրել է ուղիղ միացում՝ լուսաբանելով տեղի ունեցողը։

Պարզվել է, որ գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին, որը հասարակության շրջանում հայտնի է որպես իշխանությունների շահերին համահունչ որոշումներ կայացնող դատավոր։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին՝ իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչերի մեղադրանքով։ Ազգային բարերարը չի ընդունում առաջադրված մեղադրանքները։

Լրագրողների հարցերին պատասխանել է գործարարի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։

-Պարո՛ն Կարապետյան, ի՞նչ սպասելիքներ ունեք այսօրվա դատավարությունից, հաշվի առնելով, որ գործը մակագրվել է Վահե Դոլմազյանին։

-Իշխանությունը ամեն ինչ անելու է, որպեսզի Սամվել Կարապետյանի կալանքը եւս երկու ամսով երկարացվի։ Նրանք պնդում են, թե որեւէ մտահոգություն չունեն ոչ Սամվել Կարապետյանից, ոչ նրա շարժումից, բայց եթե այդպես է, ապա ինչո՞ւ են այդքան ակտիվ ձգտում երկարաձգել կալանքը, ինչո՞ւ են առհասարակ նրան կալանավորել։

Նրանց նպատակը հստակ է՝ մեկ օրվա ընթացքում հաջորդ դատն ուղղակի նշանակեցին, որպեսզի ժամանակ չլինի դժգոհության ակցիա կազմակերպելու։ Սակայն, ինչպես տեսնում եք, դատարանի դիմաց ամբողջ փողոցը մարդկանցով լի է. անկախ ամեն ինչից՝ մարդիկ գալիս են իրենց աջակցությունը հայտնելու։

-Իշխանությունը պնդում է, թե հանրահավաքներով դուք սպառնալիք եք ստեղծում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Իսկ երբ իրենք էին հանրահավաքներ անում, դա սպառնալիք չէ՞ր։ Հանրահավաքը ժողովրդավարական արտահայտման միջոց է, ոչ թե սպառնալիք։

-Իշխանությունը նաեւ պնդում է, թե ձեր կողմնակիցների մեծ մասը փողի համար է մասնակցում ակցիաներին։

-Այստեղ հավաքված հազարավոր մարդկանցից ես ճանաչում եմ առավելագույնը տասից տասնհինգ տոկոսին։ Բոլորը եկել են բացառապես ինքնակամ։ Վերջին շրջանում մենք որեւէ գաղափարական փաստարկ չենք լսել իշխանություններից.  միայն անվանարկումներ ու անձնական հարձակումներ են։ Իսկ մեր ժողովրդին դա այլեւս հետաքրքիր չէ։ Ժողովրդավարությունը չի կառուցվում մարդկանց վարկաբեկելով։

-Միջազգային փորձագետներից մեկն այսօր հայտարարեց՝ «Այնքան ենք հարձակվելու Հայաստանի վրա, մինչեւ Սամվել Կարապետյանը ազատ արձակվի»:

Ի՞նչ կասեք այս հայտարարության մասին։

-Ոչ ոք չի կարող գրոհել Հայաստանի վրա։ Իսկ իշխանությունները պարզապես նոր տակտիկա են փնտրում, որովհետեւ այս քաղաքականությունը բերելու է նրան, որ շուտով բանտերում տեղ չի մնա։

-Լուրեր են, թե հնարավոր է հաջորդը դուք լինեք։ Պատրա՞ստ եք կալանավորման։

-Այո՛, ես պատրաստ եմ։ Այդ հարցը ինձ մի քանի անգամ են տվել, եւ միշտ ասել եմ՝ խնդիր չկա։

-Իսկ ի՞նչ է լինելու հանրահավաքից հետո։

-Նախատեսվում է մեծ քայլերթ, որպեսզի ցույց տանք՝ այս մեթոդներով հնարավոր չէ ճնշել մարդկանց կամքը։ Ալիքը չի կանգնելու։ Մարդիկ այլեւս չեն լռելու ապօրինությունների առաջ։

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս