Տիկնիկ, սմարթֆոն ու BMW

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուսիսային բեւեռ, Կանադա, փոստային ինդեքս H0H 0H0″: Սա Սանտա Քլաուսի փոստարկղի հասցեն է, որին այս տարի ամենայն հավանականությամբ կուղարկվի 20 միլիոներորդ նամակը: Նման կանխատեսում են արել Կանադայի փոստի աշխատակիցները, որոնցից յուրաքանչյուրը տարեկան 200 հազար ժամ է ծախսում, պատասխանելով փոքրերի ու մեծերի ամանորյա ուղերձներին: Առաջին նամակները Հյուսիսային բեւեռ Մոնրեալից ուղարկվել են դեռ 1974 թվականին: 1984 թվականին արդեն փոստային կամավոր աշխատակիցների թիվը հասել էր 5 հազարի:2000 -ին Սանտա Քլաուսին ուղարկվել է միլիոներորդ նամակը: 2002-ից Սանտան սկսել է պատասխանել նաեւ էլեկտրոնային նամակներին: Նրան ուղղված նամակներում ամենահաճախը հանդիպում են ավանդական նվերների՝ օրինակ տիկնիկների խնդրանքներ, ինչպես նաեւ ավելի ժամանակակից խնդրանքներ՝ սմարթֆոններ եւ  պլանշետներ: Երբեմն լինում են էկզոտիկ խնդրանքներ, օրինակ BMW ավտոմեքենա: Սանտա Քլաուսին նամակ ուղարկելու վերջին ժամկետը դեկտեմբերի 19-նն է: 




Լրահոս