Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գարեգին Բ-ի նախկին գավազանակրին ծանուցում են ուղարկել ներկայանալ հարցաքննության․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանին ծանուցում է ուղարկվելու, որպեսզի նա ներկայանա ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին հարցաքննության։

Հայտնել էինք, որ Քննչական կոմիտեն նոր գործընթաց է սկսելու Գարեգին Բ-ի շուրջ։

Հոկտեմբերի 17-ին համացանցում հայտնվել էր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։

Ձայնագրության բովանդակությունը այն մասին է, թե իբր Գարեգին Բ-ն եկեղեցականներին ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին, որի դեմ որոշ հոգևորականներ ընդվզել են։

ArmLur.am-ը դիմել էր Գլխավոր դատախազություն, ArmLur.am-ին ի պատասխան հայտնել էին, որ համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա։

Իսկ ինչ վարույթի մասին է խոսքը։

Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ, որի շրջանակներում կալանավորվել են Արագածոտնի թեմի առաջնորդը՝ արքեպիսկոպոս Պռոշյանը, որը Գարեգին Բ-ի քրոջ որդին է, Տեր Գարեգինը և առաջնորդարանի հաշվապահը։

Եվ ահա համացանցում առկա ձայնագրությունը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, որպեսզի վերոնշյալ վարույթի շրջանակներում քննություն իրականացնեն։ Վարույթի շրջանակներում հարցաքննվել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, իսկ նախաքննական մարմինը Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանին ևս կհրավիրի հարցաքննության և կլսի։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս