ԱԿՆՈՑԸ ԿԱՇԱՌՔ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իբրեւ իրավաբան` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ԲՀԿ-ի առողջապահական ակցիաները կաշառք չեն: Ծառուկյան հիմնադրամի հաշվին մինչեւ 2000 մարդկանց ակնոցներ բաժանելը, վիրահատելը Թովմասյանը նախընտրական կաշառք կհամարեր, եթե նախկինում նույն հիմնադրամը նմանատիպ գործունեություն չծավալեր: «Մենք հիմա նախընտրական փուլում չենք, այն սկսվում է քվեարկությունից 30 օր առաջ»,-ընդգծեց նախարարը` հասկանալով, որ այլ բան ասելու դեպքում կարող էր ասվածն իր դեմ շուռ գալ, քանի որ մի երկու ամիս հետո նույն բանով զբաղվելու է նաեւ ՀՀԿ-ն:
«Ժողովուրդ»-ը փորձեց նույն հարցի վերաբերյալ ստանալ նաեւ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մեկնաբանությունը, սակայն նրան դուր չեկավ մեր հարցադրումը` նախընտրական կաշառքի մասին. «Սխալ է, Դուք հարցը սխալ եք ձեւակերպում, ճի՛շտ ձեւակերպեք, կպատասխանեմ»:




Լրահոս