Կոստանյանը հարստացել է մեքենաներ վաճառելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ունեցվածքը տարիների ընթացքում զգալի փոփոխությունների է  ենթարկվել: Այդ են վկայում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը:

Armlur.am-ն ուսումնասիրել է Կոստանյանի հայտարարագիրը` 2012-ից առ այսօր: Առաջին հայտարարագիրը ներկայացվել է 2012թ. ապրիլին: Այդ ժամանակ նա զբաղեցնում էր զինվորական դատախազի պաշտոնը:

Հարկային տարվա սկզբում նրա եկամուտը կազմել է 200.000 դրամ, որը հարկային տարվա վերջում աճելով դարձել է 25.000.000 դրամ: Հայտարարագրված էր նաև 5000 դոլար և 5000 մեծ բրիտանական ֆունտ:

2013թ. ներկայացված հայտարարագրում Կոստանյանը նշել էր չորս ավտոմոբիլային տրանսպորտային միջոց` Toyota Land Cruiser Prado` 13.000.000 դրամ արժողությամբ, lexsus GX 470 մակնիշի մեքենա` 12.000.000 դրամ արժողությամբ, նույն սերիայի մեկ այլ մեքենա` 10.000.000 դրամ արժողությամբ և Lexus GS 300` 6.000.000 դրամ արժողությամբ:  Սակայն հարկային տարվա վերջում այս մեքենաներից մնացել էր միան  վերջինը:

Նախորդ տարվա 25.000.000 դրամ ունեցվածքը Կոստանյանի մոտ հարկային տարվա սկզբում չի փոխվել, սակայն տարվա վերջում նվազել է` դառնալով 23.000.000 դրամ:

Նշենք, որ Կոստանյանն այդ տարվա ընթացքում 23.000.000 դրամ եկամուտ էր ապահովել` երկու մեքենաների օտարման շնորհիվ:

Նույն թվականի հոկտեմբերին նա ներկայացրել էր ևս մեկ հայտարարագիր` սակայն արդեն ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում: Այստեղ նշված էր նաև  մեկ բնակարան` բազմաբնակարանային շենքում և մեկ մեքենա` Lexsus GS 300 մակնիշի: Նույն տարի ներկայացված նախորդ հայտարարագրի 23.000.000 դրամ ունեցվածքն այս անգամ աճելով դարձել էր 80.000.000 դրամ:  Իսկ արդեն 3 անշարժ գույքի օտարումից ստացել էր 85.260.000 դրամ:

2014թ. փետրվարի 14-ին ներկայաված հայտարարգրում հայտարարագրված է 3 բնակարան և մեկ ավտոտնակ: Սակայն հարկային տարվա վերջում առկա է եղել բնակարաններից միայն մեկը, որի արժեքը եղել է 22.000.000 դրամ:

Եվ ամենավերջին հայտարարագիրը ներկայացվել է այս տարվա մարտ ամսին: Ըստ այդմ, Կոստանյանն այս պահին ունի մեկ ավտոմոբիլային միջոց և մեկ բնակարան: Նրա դրամական միջոցներն այս պահին կազմում են 80.000.000 դրամ և 5000 ֆունտ ստերլինգ:

2013թ. գլխավոր դատախազն ահռելի եկամուտ է ապահովել, որը հիմնականում գոյացել է աշխատանքի վարձատրության և գույքն օտարելու հաշվին: Ընդհանուր առմամբ, Գևորգ Կոստանյանը 2013թ. ողջ ընթացքում ունեցել է 91.429.133 դրամ:




Լրահոս