Սևանա լճի մակարդակն այս տարվա նոյեմբերի 3-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իջել է 14 սանտիմետրով։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2025 թվականի նոյեմբերի 3-ին Սևանա լիճը Ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 32 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա ընթացքում գրանցված 1900 մետր 46 սանտիմետր նիշի դիմաց։
Այս տարվա հունիս-հոկտեմբեր ամիսներին ոռոգման նպատակներով Սևանա լճից հրազդանի հունով բաց է թողնվել 180 միլիոն 965 հազար խորանարդ մետր ջուր։ Իսկ այս տարվա հունվարից մինչ նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է բաց թողնվել 108 միլիոն 140 հազար խորանարդ մետր ջուր։
Սևանա լիճ թափվող գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել։





























