Փրկարար ծառայությունն ապրիլի 22-ին, ժամը 05.30-ին ահազանգ է ստացել, որ միջհամայնքային Մ-5 ավտոճանապարհի Արգավանդ-Փարաքար հատվածում տեղի է ունեցել վթար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 20LS868 , «Օպել Վեկտրա» մակնիշի 31ՕԼ021 եւ «Տոյոտա Լանդ Կրուզեր» մակնիշի 19ՏԼ731 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչից Հ. Գ.-ը (ծնվ. 1982թ.) եւ Ս. Ղ.-ը (ծնվ. 1955 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Մալաթիա» ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: