Armenian text to speach

Ջուջևանի մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրության հիման վրա՝ կասեցվել է «Նոյեմբերյանի թիվ 1 մսուր-մանկապարտեզ»-ի Ջուջևանի մասնաճյուղի հանրային սննդի օբյեկտի (խոհանոցի) արտադրական գործունեությունը:

Ստուգման ընթացքում այստեղ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Ի մասնավորի՝

  • սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում (պատերի ծեփը թափված է, պատերը ճաքճքված են), եղել են բորբոսասնկեր,
  • առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի գոլորշու խտացումը, նվազեցվի կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկներ թափվելու հնարավորությունը։

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:




Լրահոս