«Սպայկայում» տեղյակ չեն, որ տուգանվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սպայկա» ընկերությունը հրաժարվում է մեկնաբանել իրեն տուգանելու մասին ՊԵԿ-ի որոշումը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն պատկանող ընկերությունում տեղյակ չէին իրենց տուգանելու մասին և armlur-ից տեղեկանալով, որ ՊԵԿ-ը որոշել է տուգանել իրենց, հրաժարվեցին մեկնաբանել տեղեկությունը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ մայիսի 16-ին, խոշոր հրդեհ էր բռնկվել ընկերությունում, այրվել էր 4500 քմ տարածք: Եվ այն ժամանակ տարածված տեղեկությունների համաձայն` հրդեհը միտումնավոր էր կազմակերպվել` ինչ-որ փաստաթղթեր վերացնելու համար:

«Սպայկան» նույն հետևողականությամբ վերջերս ավտոպահեստամասեր է ներմուծել` առանց հայտարարագրման:

Մինչ այդ էլ ընկերության ղեկավարներից մեկի դեմ էր քրեական գործ հարուցվել, որի մասին ՊԵԿ-ը որևէ բացահայտում չարեց:

Տաթև Հարությունյան




Լրահոս