Մեր երկու ընկերները ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ չեն ընտրվել իրենց ցանկությամբ: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Գերագույն մարմնի անդամներ չդարձած Սպարտակ Սեյրանյանին ու Արսեն Համբարձումյանին, նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Իրենք իսկապես, և՛ անձնական խնդիրներ և՛ որոշակի դժվարություններ ունենալով, չցանկացան լինել Գերագույն մարմնի անդամ, նրանք մեր ամենափորձառու գործընկերներից են և շարունակելու են համագործակցել Գերագույն մարմնի հետ:
Դուք առաջիկայում նրանց կտեսնեք տարբեր ծրագրերում», – նշեց Վարդանյանը:
Հիշեցնենք, որ երկու օր տևած ՀՅԴ Գերագույն ժողովի ընթացքում ընտրվել է ՀՅԴ Գերագույն մարմնի նոր անդամները հետևյալ կազմով` Արմեն Ռուստամյան, Արծվիկ Մինասյան, Աղվան Վարդանյան, Լիլիթ Գալստյան, Հրաչ Թադևոսյան, Միքայել Մանուկյան, Պետրոս Մեղրյան, Արտաշես Նիկոյան, Հովհաննես Թադևոսյան, Վարդան Ալեքսանյան և Սամվել Երանյան:
Կազմի հրապարակումից հետո Արսեն Համբարձումյանի ու Սպարտակ Սեյրանյանի` Գերագույն մարմնի կազմում չլինելու մասին տարբեր տեղեկություններ շրջանառվեցին: