Armenian text to speach

ՔԱՀԱՆԱՆ ՍԱՏԱՐՈՒՄ Է ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ՍՏԵՓԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տեր Արամ քահանա Ասատրյանը:

 

Նա չի ընդունում Մայր Աթոռի որոշումը եւ շարունակում է եկեղեցական ծեսեր իրականացնել Հովհաննավանքում։

Հարցին՝ արդյոք կարգալույծ հռչակված քահանայի ձեռամբ մատուցված պատարագը համարվո՞ւմ է վանքի պղծում, Տեր Տարոն քահանա Հունանյանը հստակ պատասխան չի տալիս, սակայն ընդգծում է, որ չի ընդունում Ստեփան Ասատրյանի կարգալուծության փաստը։

«Ո՞վ է որոշել Տեր Արամ քահանայի կարգալուծության հարցը. կարգապահական հանձնախո՞ւմբը։ Բայց այդ հանձնախումբը իրավակա՞ն է, թե՞ խորհրդատվական։ Եթե խորհրդատվական է, ինչպե՞ս կարող է որոշում կայացնել։ Եթե իրավական է, ապա ո՞վ է այն հիմնել եւ ի՞նչ իրավական հիմքով։ Իրավական մարմին կարող է հաստատվել միայն Ազգային եկեղեցական ժողովի կողմից, սակայն այն չի գումարվել արդեն 25 տարի, հետեւաբար նման մարմին գոյություն չունի։ Իսկ եթե հանձնախումբը պարզապես խորհրդատվական է, ապա այն գործիք է Կաթողիկոսի ձեռքում, եւ վերջին զարգացումները կասկած են առաջացնում նրա կազմի արդարության հարցում։ Դեռ շատ չպարզաբանված հարցեր են մնում», – նշեց Տեր Տարոնը։

Քահանան վստահ է, որ ստեղծված իրավիճակը շուտով կլուծվի։ Իսկ հարցին, թե կհնազանդվի՞ եկեղեցուն եւ կհայտնի՞ զղջում կարգալույծ հռչակված քահանային սատարելու համար, նա պատասխանեց. «Մարդ պիտի զղջա, երբ վատ բան է անում։ Ես ի՞նչ վատ բան եմ արել կամ անում»։

Հիշեցնենք, որ Տեր Տարոնն ու Տեր Թադեն հրապարակայնորեն աջակցել են կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանային, որն այժմ կոչվում է ավազանի անունով՝ Ստեփան Ասատրյան։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 




Լրահոս