Armenian text to speach

ՏԵՐ ԹԱԴԵՆ ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՁԵՌԱՄԲ Է ՔԱՀԱՆԱ ՁԵՌՆԱԴՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մայր Աթոռը քննարկում է Տեր Թադե քահանա Թախմազյանին կարգալույծ անելու հարցը: Ըստ մեր աղբյուրների՝ այն քահանաները, ովքեր կմիանան կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի (Տեր Արամ) պատարագներին, պետք է կարգալույծ լինեն:

 

Մենք տեղեկացանք, որ Տեր Թադեն 2015 թվականին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Բագրատ Գալստանյանի, ձեռնադրվել է քահանա եւ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել Արագածոտնի թեմի Թալին քաղաքի հոգեւոր հովիվ:

 

Իսկ ի՞նչ ճանապարհ է անցել

Տեր Թադեն

Տեր Թադե քահանա Թախմազյանը ծնվել է 1989 թ. Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում:

1996-2006 թթ. սովորել է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցում:

2006 թ. Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ընդունվել է Գեւորգյան Հոգեւոր Ճեմարան:

2010 թ. ձեռամբ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռնադրվել է սարկավագ:

2012 թ. ավարտել է  Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանը եւ  պաշտպանել ավարտաճառ` «Սուրբ Գրիգոր Տաթեւացի Քարոզգիրք. քարոզք Ե-Ը, քննական բնագիր» թեմայով (գիտական ղեկավար` Գեւորգ Տեր-Վարդանյան):

2012 թ. Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Էջմիածնի մատենադարանի հրատարակչական բաժնի  քործավար-քարտուղար:

2013-2015 թթ. եղել է «Մանանա»  ծրագրի պատասխանատու:

2010-2012 թթ. այցելել է Վաղարշապատի հիվանդանոց` հիվանդների նկատմամբ  հովվական խնամք տանելու նպատակով:

2009-2011 թվականներին համագործակցել է «Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսագրի հետ, որի ուղղվածությունը Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխանների ներգրավումն է հասարակական կյանքին:

2009-2012 թթ. այցելել է  Զվարթնոցի թիվ 2 գիշերօթիկ դպրոց, որտեղ դասավանդել է Սուրբ Գիրք  եւ աշխատել հաշմանդամություն ունեցող երեխանների հետ:

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

ՍՈՆԱ  ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 




Լրահոս