Armenian text to speach

Օգտվե´ք քարտերի առաքման ծառայությունից Հայէկոնոմբանկում վճարային քարտ պատվիրելիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ձգտելով ապահովել առավելագույն հարմարավետություն հաճախորդների համար՝ Հայէկոնոմբանկն առաջարկում է օգտվել վճարային քարտերի առաքման ծառայությունից:

Այն գործում է նոր պատվիրված քարտ(եր)ի համար՝ բացառությամբ Arca ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, Arca Նվեր և VISA Business քարտերի:

Քարտը հաճախորդին տրամադրվում է Երևան քաղաքի տարածքում 5 աշխատանքային օրերի, իսկ ՀՀ մարզերում՝ 7 աշխատանքային օրերի ընթացքում: Երևանում քարտն առաքվում է անվճար, ՀՀ մարզերում և սպասարկման վարձի արտոնյալ սակագներով տրամադրված քարտերի համար առաքման գումարը 1,000 դրամ է:

Նոր պատվիրված քարտերն առաքվում են բացառապես առանց PIN կոդի:

Քարտը կարելի է ակտիվացնել հետևյալ տարբերակներով.

  • համապատասխան ծրագրային ապահովում ունեցող Arca վճարային համակարգի մասնակից հանդիսացող բանկի բանկոմատով, որի դեպքում մեկանգամյա կիրառման գաղտնաբառը (այսուտհետ՝ OTP) SMS հաղորդագրությամբ ուղարկվում է քարտապանին` Բանկում գրանցված բջջային հեռախոսահամարին քարտապանի կողմից բանկոմատի միջոցով քարտն ակտիվացնելու համապատասխան հրահանգները կատարելու ընթացքում,
  • Բանկի AEB Mobile հավելվածով՝ հետևելով համապատասխան հրահանգներին՝ սահմանելով PIN կոդը: Բանկի AEB Mobile հավելվածով քարտն ակտիվացնելու դեպքում քարտը ֆիզիկապես (ոչ անհպում (not contactless)) PIN կոդի կիրառմամբ օգտագործելուց առաջ անհրաժեշտ է Arca վճարային համակարգի մասնակից հանդիսացող բանկի բանկոմատով հաստատել PIN կոդը՝ PIN-ի փոփոխում¦ կոճակի միջոցով։

Առաքման եղանակով պատվիրելու դեպքում, քարտը քարտապանին ուղարկվում է վերջինիս կողմից տրամադրված հասցեով և հանձնվում է քարտապանին վերջինիս անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելու և նույնականացվելու հիման վրա:

Քարտը ստանալիս հարկավոր է ստուգել ծրարի փակ և անվնաս լինելը, քարտի վրա դաջված տվյալների և տրամադրված քարտի համապատասխանությունը պատվիրվածին, իսկ որևէ անհամապատասխանություն նկատելու դեպքում մոտենալ Հայէկոնոմբանկ կամ զանգահարել Հաճախորդների աջակցման կենտրոն 86 86 հեռախոսահամարով։

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից:

 




Լրահոս