Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 4 զոհ (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես armlur.am-ին  հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 19:00-ի սահմաններում Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրի հատվածում,  Վարդենիս քաղաքից դեպի Ճամբարակ տանող ուղեմասում, 1961 թ. ծնված Քաջիկ Խաչատրյանը վարելով Գազ-31029 մակնիշի 35 ԼՏ 710 համարանիշի ավտոմեքենան բախվել է 1988 թ. ծնված, Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղի բնակիչ Մհեր Դաշյանի կողմից վարած Վազ 21013 մակնիշի 35 ԼԼ 307 համարանիշի ավտոմեքենային:Բախման հետևանքով վարորդ Մհեր Դաշյանը, և ավտոմեքենայի ուղևորներ 1989 ծնված Արթուր Դաշյանը, Սուսաննա Ղուկասյանն ու Անդրանիկ Վանոյանը մահացել են: Իսկ Գազ-31029-ի վարորդ Քաջիկ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալ:Մահացածներին Վազ 21013-ից դուրս են բերել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարները, տեղի բնակչության օգնությամբ: 




Լրահոս