Մենք հիմա էլ ենք կողմ. ԲՀԿ-ի պատասխանը` Դաշնակցությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը կարծում է, թե «քառյակի» կազմում կան ուժեր, որոնց հետ համագործակցությունն այնքան էլ արդյունավետ չի ընթանում:  

Ասուլիսի ընթացքում հայտարարելով այս մասին, նա նաև նշել էր, թե իր համար զարմանալի է, որ  2007թ. «Բարգավաճ  Հայաստան» կուսակցությունը հայտարարել էր, թե խորհրդարանական համակարգեր են պետք, հիմա էլ ասում է, թե պետք չեն:

Այս դիտարկումների մասին Armlur.am-ը զրուցեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ:

– Պարոն Ուրիխանյան, ինչպե՞ս կարձագանքեք ՀՅԴ-ի հայտարարությանը:

– Նման բան չի եղել: Ասվել է, որ ժամանակին հայտարարում էինք, որ կողմ ենք: Հիմա էլ ենք հայտարարում, որ կողմ ենք, ինչը նաև ամրագրված է մեր թե ընթացիկ, թե նախընտրական ծրագրերում: Սակայն ասում ենք, որ այս պահին ճիշտ չէ զբաղվել դրանով, քանի որ երկիրը գտնվում է տնտեսական ճգնաժամում, Հայաստանի Հանրապետության քաղաքացին օրվա հացի խնդիր ունի և, երբ այդ դա կարգավորվի, դրանից հետո արդեն պատրաստ ենք անդրադառնալ նաև այդ հարցին:

– Դաշնակցության պատգամավորները խոսեցին նաև «քառյակում» առկա տարաձայնությունների մասին: ԲՀԿ-ն որևէ տարաձայնություն ունեցե՞լ է մյուս ուժերի հետ: 

– Առաջին անգամ եմ լսում տարաձայնություն ձևակերպման մասին: Ես մշտապես լսել եմ տարբեր հարցերի առնչությամբ տարբեր մոտեցումների, սակայն համադրելի քաղաքական դաշտի հետ:

– Ի՞նչ կարող եք ասել Դաշնակցության` կոալիցիայի մաս չկազմելու որոշման մասին: Արդյոք սա նշանակում է, թե ՀՀԿ-ն ճիշտ չի գործում, որի պատճառով էլ այժմ մենակ է մնացել:

– Այս հարցերը պետք է տարանջատել մեկը մյուսից: Իսկ ինչ վերաբերում է  քաղաքական մեծամասնության գործունեությանը, մենք դրա մասին առաջին անգամ չէ որ խոսում ենք: Իսկ ինչ վերաբերում է Դաշնակցության դիրքորոշմանը, ապա մենք բոլորի որոշումներին վերաբերվում ենք հարգանքով ու համապատասխանաբար:

Նաիրա Հովհաննիսյան

 




Լրահոս