Հակակոռուպցիոն դատարանում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով նիստն է ընթանում, այս պահին հարցաքննում են վկայի։
Վարդան Ղուկասյանը ոտքի է կանգնել և հարցեր է ուղղում վկային։

Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին օրերս Հակակոռուպցիոն դատարանում հնչեցրած արտահայտությունների համար 3-րդ մեղադրանք առաջադրեցին։
Նրան առաջին մեղադրանքը Հակակոռուպցիոն կոմիտեն էր առաջադրել՝ կաշառքի գործով, իսկ 2-րդ մեղադրանքը՝ ՀՀ քննչական կոմիտեն, սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում իշխանությունների մասին հնչեցրած արտահայտությունների համար։


Իսկ ահա 3-րդ մեղադրանքն օրերս Հակակոռուպցիոն դատարանում արված հայտարարությունների հետ է կապված։ Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները մտան ԱԱԾ շենք ու առաջադրեցին նաև 3-րդ մեղադրանքը։
Քնար Մանուկյան






























