Բոլիվիայի նախագահը թույլ է տվել հարվածել թմրանյութ տեղափոխող ինքնաթիռներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը մի օրենք է ստորագրել, որը թույլ կտա զինվորականներին Բոլիվիայի օդային տարածքի սահմաններում ոչնչացնել այն ինքնաթիռները, որոնցով հանցագործները թմրանյութն են տեղափոխում:

Մինչ այս պահը, Բոլիվիան միակ երկիրն էր այս տարածաշրջանում, որ օդային տարածքի անվտանգությունը երաշխավորող օրինագիծ չուներ:

«Այս օրենքի շնորհիվ մենք վերջապես մի քանի քայլ առաջ կգնանք թմրանյութերի բիզնեսի դեմ պայքարում»,- նշել է Մորալեսը:

Մորալեսը շեշտել է նաև այն հանգամանքը, որ երկրի օդային սահմանները պաշտպանելու համար ռադարներ են անհրաժեշտ, և որ իրենք արդեն բանակցում են այնպիսի երկրների հետ, որոնք կկարողանան Բոլիվիային ռադարներով ապահովել: Սա կօգնի ոչ միայն օդային սահմանն ապահովագրելուն, այլև` երկրի սուվերինիտետը պահպանելուն:

Մինչ այս բոլիվիացի զինվորականները «բռնում» էին թմրանյութով բեռնված ինքնաթիռները: Անցած շաբաթ Բոլիվիայի պաշտպանության նախարար Ռուբեն Սաավեդրան հայտարարել էր, որ երկրի ԶՈՒ-ն ունի Պիլատուս ՊՍ-7, Մարտ Տ-33, Կարակորում Տ-8 կործանիչները, որոնք կարող են օգտագործվել թմրանյութ տեղափոխող ինքնաթիռների ոչնչացմամբ, տեղեկացնում է ИТАР-ТАСС լրատվականը:

Պատրաստեց` Հայկանուշ Ալոյանը:




Լրահոս