ՀՀԿ-ում ղեկավար պաշտոններում կադրային նշանակման ճգնաժամ է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀԿ-ում ղեկավար պաշտոններում կադրային նշանակման  ճգնաժամ է: Բանն այն է, որ եթե Գալուստ Սահակյանն առաջիկայում դառնա ԱԺ նախագահ, ապա ՀՀԿ-ում չգիտեն, թե ում նշանակեն ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար: Համենայնդեպս, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, այս օրերին ՀՀԿ-ում այս առումով ուղղակի քաոս է: Ընդ որում, ինչպես նշեց մեր աղբյուրը, Գալուստ Սահակյանին էլ «լավ օրից չէ», որ ցանկանում են ԱԺ նախագահ դարձնել: Պարզապես ուրիշ հարմար թեկնածու չունեն, հատկապես` Դավիթ Հարությունյանի` կառավարություն գնալուց, եւ Կարեն Կարապետյանի` ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո: Շատերի մոտ ներքին համոզմունք կա, որ հատկապես այս խորհրդարանը ժամանակավոր է, եւ առաջիկայում արտահերթ ընտրություններ են սպասվում: ԱԺ նախագահի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավարի թեկնածության մասին ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը նշեց, թե իրենց մոտ դեռ քննարկումներ չեն եղել»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:  




Լրահոս