Ինձ անընդմեջ խաբում են. ազատամարտիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ անց նախագահական նստավայրի մոտ կնոջ և երեխաների հետ նստացույց է սկսելու հրազդանցի ազատամարտիկ Հակոբ Թադևոսյանը:

armlur.am-ի հետ զրույցում Արցախյան ազատամարտի վիրավոր, «Հատուկ գունդ» ջոկատի ազատամարտիկը տեղեկացրեց, որ արդեն 15 տարի իրեն հասանելիք բնակարանի խնդիրը չի լուծվում, ընտանիքը ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում է բնակվում, և ինքը բնակարանից բնակարան քարշ գալու հնարավորություն այլևս չունի:

Ազատամարտիկը հավաստիացրեց նաև, որ Բաղրամյան 26-ում նստացույց է անելու այնքան ժամանակ, մինչև իր բնակարանային խնդիրը լուծվի:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ քիչ անց:




Լրահոս