Armenian text to speach

Պարեկի մшհվան դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել՝ ինքնաuպանության հասցնելու հատկանիշներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր Երևանի Խաղաղ Դոնի փողոցում՝ ավտոշուկայի հարևանությամբ կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենայում պարեկային ծառայության աշխատակցի մարմին է հայտնաբերվել։ Տեղեկությունը հաստատել էին ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ ըստ նախնական տեղեկությունների, պարեկային ծառայության աշխատակիցը ինքնասպանություն է գործել։

Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնել) հատկանիշներով: Կատարվում են անհրաժեշտ վարութային գործողություններ:




Լրահոս