Կխնդրեի բոլոր պատասխանները մեկ առ մեկ ստանալ. Ռուբեն Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ով անդրադաձավ նիստի ընթացքում արտահայտած մտքերին և բերեց իր դիտարկումները:

«Մենք ներկայացրել էինք հարց, թե հայտնաբերված խախտումների դիմաց որքան գումար է հավաքվել և ինչպես են տնօրինվել այդ գումարները: Մենք պայմանավորվել էինք, որ ինչքան հարց ուղղել էինք, պետք է պատասխան ստանայինք: Այն հարցերը, որոնք մենք ուղղել ենք, կխնդրեինք բոլորի պատասխանները մեկ առ մեկ գրավոր ստանալ, որ չխախտվի մեր պայմանավորվածությունը, որն արդեն խախտվել է»,-նշեց նա:

Հակոբյանի խոսքով՝ տուգանքների չափը ուղիղ համեմատական պետք է  լինի մեր քաղաքացիների եկամուտների չափին, որը, սակայն, հակադարձ համեմատական է:

«Մեզ մոտ օրենք խախտելը տղամարդկության դրսևորում է:

Ի՞նչ սկզբունքով է 70 տոկոսը տրվում մասնավորին, 30 տոկոսը՝ պետությանը: Դուք նշեցիք, որ եկամուտները քիչ կլինեն, և սա տալիս ենք, որ ներդրված գումարները վերադարձվեն: Եղբա՛յր, լուրջ մարդիկ ենք: Այդ ինչպե՞ս եք հաշվարկել, որ միայն 25 տարում կարող եք այդ գումարը վերակագնել:

Ձեր խոսքից միայն ենթադրում ենք, թե այս ամենը կոռուպցիոն դաշտ է մտել: Սա գերշահույթ ապահովող ոլորտ է: Հիմա մեզ նստել նենց բան եք բացատրում, որ ուզում ենք այդ ընկերությանը շնորհակալություն հայտնել, որ եկել այսպիսի բան է անում», -ասաց նա:




Լրահոս