ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆՕԳՈՒՏ Է
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Դեյվիդ Մորիսոնին: 2012 թվականին հիմնադրամը «Խոսրովի անտառ» ու «Շիկահող» պետական արգելոցներին, ինչպես նաեւ «Դիլիջան», «Արեւիկ», «Արփի լիճ» ազգային պարկերին տրամադրելու է շուրջ 243 հազ. եվրո: Հանդիպման ժամանակ Արամ Հարությունյանն առաջարկել է 2012թ. Երեւանում կազմակերպել պոտենցիալ դոնորների հավաք: Մինչեւ 2020թ. նախատեսվում է Կովկասի բնության հիմնադրամի միջոցներով ՀՀ պահպանվող տարածքներին հատկացնել շուրջ 5 մլն եվրոի օժանդակություն: Նկատենք, սակայն, որ ինչքան էլ միջոցներ հատկացվեն, միեւնույն է, Արամ Հարությունյանի նման նախարար ունենալու դեպքում դրանք  արդյունավետ չեն օգտագործվելու: Դրա ապացույցը  Սեւանա լիճն է, որի մաքրման համար եւս քիչ միջոցներ չեն հատկացվել, սակայն արդյունքը հայտնի է բոլորին:

ԿԴԻՄԻ ՔԼԻՆԹՈՆԻՆ
«Առավոտ»-ի տեղեկություններով` մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, Ախթալայի լեռնահարստացուցիչ գործարանի տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը մտադիր է նամակով դիմել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին եւ խնդրել պաշտպանել իր` սեռական փոքրամասնության իրավունքները եւ երաշխավորել ԱՄՆ տեղափոխվելու անվտանգությունը: Նամակն առաջիկա օրերին կհանձնվի Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն:

ԱՌԱՆՑ ԱՐԱԲԱԿԱՆԻ
ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու հերթական փորձը ՀԱԿ-ը կձեռնարկի մյուս տարվա փետրվար-մարտ ամիսներին. «Հայաստանում իրավիճակ է փոխվել` իշխանությունն անընդունակ է, բայց նրան պետք է հեռացնել առանց արաբական սցենարների»:




Լրահոս