Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որդին ծնողներին է սպանում. Արամուսում 4 ժամվա մեջ 4 մարդ են սպանում. ով է պատասխանատու իրավիճակի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դեկտեմբերի 16-ին Շիրակի մարզում դաժան սպանություն է տեղի ունեցել Կարեն Դեմիրճյան փողոցի առանձնատներից մեկում։ Ոստիկանությունը փրկարարների հետ համատեղ սպանված են գտել ամուսինների՝ 63-ամյա բժշկուհի Նազելի Ավդալյանին և նրա ամուսնուն՝ 64-ամյա Սայադ Ադամյանին։
Ինչպես հայտնում է ոստիկանությունը, սպանության մեջ կասկածվում է նրանց 37-ամյա որդին, որը ձերբակալված է։ Վերջինս հոգեկան առողջական խնդիրներ ունի։

Արամուսում հոկտեմբերին իր հարևան ամուսիններին ու ևս երկու անձի սպանած տղամարդը իրավապահներին պատմել է, թե ինչն է եղել սպանությունների շարժառիթը:

Ասել է, որ դեռ 20 տարի առաջ իրեն ծեծի են ենթարկել, ինչից հետո լարվել են իր ու սպանված Գևորգ Ղազարյանի հարաբերությունները: Իսկ թե ինչու է սպանել Ակունք գյուղում հանգստացող զույգին՝ 61-ամյա տղամարդն ասել է՝ փախուստի դիմելու համար նրանցից մեքենան է ուզել, չեն տվել:
Նկատելով, որ այս դեպքերի կիզակետում հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձինք են, ArmLur.am-ը զրուցել է Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի նախկին տնօրեն Սուրեն Նազինյանի հետ։ Փորձել ենք հասկանալ, թե որն է խնդիրը և որ օղակն է թերացել։

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս