Armenian text to speach

Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ և այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առոչինչ են․ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ասել եմ արդեն, որ Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ և հետևաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առոչինչ են։

Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»։

Հիշեցնենք՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնել էին, որ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից:




Լրահոս