Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը իր ֆբ-յան էջով տեղեկացրեց, որ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել Բաքվում դատապարտված 4 գերիների։ Նրանք են՝ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը, Վագիֆ Խաչատրյանը։
Հայաստան վերադարձած գերիներից Վագիֆ Խաչատրյանը գերեվարվել է Արցախի շրջափակման ժամանակ՝ Հակարիի կամրջում տեղադրված ադրբեջանական անցակետում։ Վագիֆ Խաչատրյանը ցանկանում էր գնալ Երևան՝ բուժզննում անցելու նպատակով։ Նա առողջական խնդիրներ ուներ։
Հակարիի կամրջում ձերբակալվելուց հետո նա տեղափոխվեց Բաքու, որտեղ էլ դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։ Ըստ վճիռի՝ Վագիֆ Խաչատրյանը 5 տարին պիտի անցկացներ բանտում, իսկ մյուս 10 տարին խիստ ռեժիմի տակ։
Ադրբեջանը նրան մեղադրանք էր առաջադրել Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցիներ սպանելու համար։
Նանիկ Աղասյան























