ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆԺԵԼԱՅԻ ԱՄՈՒՍԻՆԸ
Դերասանուհի Անժելա Սարգսյանի նախկին ամուսին, ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետի սոցիալական փիլիսոփայության եւ բարոյագիտության ամբիոնի դասախոս Ղազար Ավետիսյանը, ով դեկտեմբերի 9-ին ԱԱԾ-ում հարցաքննվել էր կեղծ վկայականներ տրամադրելու գործի շրջանակներում, հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել:
Պարզվում է, որ Անժելայի ամուսինը հարցաքննվել է այն գործով, որի շրջանակներում նախօրեին, կրկին որպես վկա, ԱԱԾ էր կանչվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայության աշխատակից, արձակագիր Արմեն Օհանյանը:

ԱՄՆ ԲԱՆԱԿՈՒՄ
ԱՄՆ Սենատն օրինագիծ է ընդունել, որով թույլատրում է մարդկանց սեռական հարաբերություն ունենալ կենդանիների հետ: ԱՄՆ Գերագույն դատարանն այդ արգելքը հանել էր դեռեւս 2003թ.` այն որակելով իբրեւ անձնական կյանքին միջամտություն, ինչը հակասում է Սահմանադրությանը:
 
ԲՈՂՈՔԻ ԵՐԹ
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը 10.12.2011թ. Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ անցկացնելու է բողոքի երթ` ուղղված վարչախմբի կողմից կուսակցության կենտրոնական գրասենյակը զավթելու դեմ: Երթը կմեկնարկի ժամը 13:00-ին կուսակցության կենտրոնական գրասենյակից (Վաղարշ Վաղարշյան 12):

ԿԱՐՃԱՏԵՍ ՉԷ
«ԲՀԿ-ն ցանկալի է որպես գործընկեր ե՛ւ ՀԱԿ-ի, ե՛ւ ՀՀԿ-ի համար: ԲՀԿ-ն պետք է շատ կարճատես լինի, որպեսզի չօգտվի իր դիրքային առավելությունից»,-հայտարարել է  ԲՀԿ-ի հետ համագործակցելու անթաքույց  ցանկություն ունեցող քաղաքագետ  Հմայակ Հովհաննիսյանը, որի կարծիքով Գագիկ Ծառուկյանն այդքան կարճատես չէ եւ չի ցանկանա «փակել Լեւոն Տեր-Պետրոսյանի բացած դուռը», միաժամանակ, ըստ նրա, Ծառուկյանը չի ցանկանա նաեւ կոալիցիայից դուրս գալ:

ՀԱՍԱՆ ԱՐՎԵՍՏԻՆ
Երեկ ՊԵԿ-ի երկու աշխատակիցների կողմից  բերման է ենթարկվել «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարությունյանը:  Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 250 (չարամտորեն խուսափել հարկեր վճարելուց) եւ 190 (փողերի լվացում) հոդվածներով:

ՀԱՑԱԴՈՒԼ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում երկու ցմահ դատապարտյալներ` Արթուր Մկրտչյանն ու Գարեգին Սարգսյանը, հացադուլ են հայտարարել: Նրանք բողոքում են այս գարնանը Քրեական օրենսգրքում կատարված օրենսդրական փոփոխություններն  իրենց վրա չտարածելու դեմ: Դատապարտյալները տեղափոխվել են առանձին պատժախուց եւ բժիշկների հսկողության տակ են:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես չի պատասխանի ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին:
ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ իրենք ոչինչ չունեն ասելու, բացի այն, որ «այդ քաղաքագիտական վերլուծությունն ընդունված է ի գիտություն»:

ԿՐԱԿՈՑ
Ռուս-hայկական (Սլավոնական) համալսարանի երկու ուսանող կռիվ են սկսել բուհի դռների մոտ: Ըստ NEWS.am-ի` օտար լեզուների երկրորդ կուրսի ուսանողներ Դավիթ Ալավերդյանը եւ Արթուր Ստեփանյանը վեճի են բռնվել բուհի դռների մոտ, որը վերածվել է քաշքշուկի: Երբ մոտեցել է հրշեջ-տեսուչ Արամայիս Սարգսյանը` բաժանելու, երիտասարդներից մեկը գազային ատրճանակից կրակել է: Հանգամանքները պարզվում են:




Լրահոս