Ռուսաստանի Դաշնության Հեռավորարեւելյան դաշնային շրջանում՝ Կամչատկայում արդեն քանի օր է ձյան առատ տեղումներ են։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ձյան նման տեղում Կամչատկայում չի եղել 50 տարի շարունակ։
Ձյան շերտը հասել է 170 սանտիմետրի, մարզի որոշ շրջաններում ավելի քան 2,5 մետրի։
Տեղի բնակիչները սոցիալական ցանցերում հայտնել են 5 մետր բարձրությամբ ձնաբքի մասին։ Ինչպես հայտնել է Կամչատկայի հիդրոօդերեւթաբանական կենտրոնի ղեկավարը նման իրավիճակ գրանցվել է 1970-ականների սկզբին՝ կարճ ժամանակահատվածում գրանցելով մի քանի ամսվա տեղումներ։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























