Armenian text to speach

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կամո Ցուցուլյանին շնորհվել է փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանին շնորհվել է փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանին շնորհվել է փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հանրապետության տոնի առթիվ ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։

 




Լրահոս