Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է 2026 թվականի «Օսկար» մրցանակի հավակնորդների ցուցակը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցանակաբաշխությունը կկայանա մարտի 15-ին։
Հավակնորդները ներկայացվել են հատուկ հեռարձակման ընթացքում՝ Ակադեմիայի պաշտոնական YouTube ալիքով։ Հաղորդավարներն էին դերասաններ Դանիել Բրուքսը և Լյուիս Փուլմանը։
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են՝ «Բուգոնիա», «Ֆրանկենշթեյն», «Համնետ», «Հոյակապ Մարտի», «Պայքար պայքարից հետո», «Մեղսագործները», «Սենտիմենտալ արժեք», «Գաղտնի գործակալը» և «Գնացքների երազները» ֆիլմերը:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում առաջադրված են Քլոե Ժաոն («Համնետ»), Ջոշ Սաֆդին («Հոյակապ Մարտի»), Փոլ Թոմաս Անդերսոնը («Պայքար պայքարից հետո»), Յոախիմ Թրիերը («Սենտիմենտալ արժեք»), Ռայան Քուգլերը («Մեղսագործները»):
«Լավագույն դերասան» անվանակարգում հավակնում են՝ Մայքլ Բ. Ջորդանը («Մեղսագործները»), Լեոնարդո Դի Կապրիոն («Պայքար պայքարից հետո»), Վագներ Մուրան («Գաղտնի գործակալը»), Իթան Հոուքը («Կապույտ լուսին»), Թիմոթի Շալամեն («Հոյակապ Մարտի»):
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրված են՝ Ջեսսի Բաքլին («Համնետ»), Ռոուզ Բիրնը («Ես քեզ կխփեի, եթե կարողանայի»), Ռենատե Ռեինսվեն («Սենտիմենտալ արժեք»), Էմմա Սթոունը («Բուգոնիա»), Քեյթ Հադսոնը («Երգը տխուր է հնչում»):
Լավագույն երկրորդ պլանի դերասան` Բենիսիո դել Տորո – «Պայքար պայքարից հետո», Ջեյքոբ Էլորդի – «Ֆրանկենշթեյն», Դելրոյ Լինդո – «Մեղսագործները», Շոն Փեն – «Պայքար պայքարից հետո», Ստելան Սքարսգարդ – «Սենտիմենտալ արժեք»։
Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի անվնակարգում առաջադրված են ՝Էլ Ֆանինգ – «Սենտիմենտալ արժեք», Էմի Մեդիգան – «Զենքեր», Վունմի Մոսակու – «Մեղսագործները», Թեյանա Թեյլոր – «Պայքար պայքարից հետո», Ինգա Իբսդոթեր Լիլեաս – «Սենտիմենտալ արժեք»
Լավագույն անիմացիոն ֆիլմի համար առաջադրված են՝ «Արկո», «Էլիո»,
«Դևերի քեյփոփ որսորդուհիներ», «Փոքրիկ Ամելի» և «Կենդանապոլիս 2» ֆիլմերը։



















































































