«Քաղաքական կոալիցիա հասկացությունն արդեն դաշինք է, եւ այդ դաշինքն արդեն կա»,-ԱԺ-ում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա խոսքերով` այս պահին ուժի մեջ է որոշումը, որ կոալիցիոն կուսակցություններն ԱԺ ընտրություններին մասնակցեն առանձին ցուցակներով: «Մնում է` ռազմավարության ձեւը որոշենք։ Բնական է` այս պահին համագործակցում ենք եւ համագործակցելու ենք նաեւ առաջիկա ընտրություններում։ Մնացածը` առանձին կգնանք, թե միեւնույն ցուցակով, ընդամենը ձեւն է, որը պիտի նայվի այդ ժամանակահատվածի պահանջարկով»:
ԿՈԱԼԻՑԻԱՆ ԱՐԴԵՆ ԴԱՇԻՆՔ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ