Երեկ հայտնել էինք, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Գորիսի քաղաքապետի վարորդ Արենը իր հարազատների հետ կենցաղային հարցերի հետ կապված տարիների վեճ է ունեցել։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Գորիսում միջադեպի հետևանքով նռնակի պայթյունից վիրավորում ստացած անձը Արսեն Երեմյանն է։ Վերջինս դեպքի ժամանակ եղել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վարորդի՝ Արենի հետ։ Արսեն Երեմյանը Առուշ Առուշանյանի մոտ ընկերն է։
Մասնավորապես, Առուշ Առուշանյանի վարորդ Արենը, որ ազգական Վարուժան Յոլյանի հետ պապական առանձնատունը կիսելու շուրջ տարիներ շարունակ կոնֆլիկտ են ունեցել։ Անգամ առանձնատան հարցով գործը հասել է դատարան, սակայն կողմերը չեն սպասել դատարանի որոշմանը, և առանձնատունը կիսելու թեման այնքան է խորացել ազգականների հետ, որ բանը հասել է կռվին, ու միջադեպի ժամանակ նռնակ են նետել, և 2 հոգի՝ Գորիսի քաղաքապետի վարորդը՝ Արենը, և նրա ազգական Վարուժան Յոլյանը, մահացել են։
Ավելի ուշ ArmLur.am-ի տեղեկությունները Ներքին գործերի նախարարությունից հաստատեցին, որ Գորիսում, ըստ նախնական տեղեկությունների, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր։
ՔԿ-ից Armlur.am–ին հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի (սպանության փորձը), 335-րդ հոդվածի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով:
Նշենք, որ դեպքի մասին ահազանգ ստացել էր 24 news-ը։ Լրատվականը նշել է, որ Առուշ Առուշանյանի վարորդը միջադեպի ժամանակ մահացել է։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























