Հունվարի 23-ին ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյան ներկայացրեգ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը, որ ըստ «Հայաքվե»-ի իրենց գործունեության սահմանափակման մասին է։
Ըստ նրա՝ գործող Ընտրական օրենսգիրքը չի սահմանում բավարար և արդյունավետ իրավական մեխանիզմներ դիտորդական առաքելությունների և դիտորդների կողմից քաղաքական չեզոքության և անկողմնակալության պարտականության պատշաճ կատարման վերահսկումը և ապահովումը երաշխավորելու համար։
«Առաքելությունը նշել է հետևյալը. չնայած քարոզչություն անելու արգելքին Գյումրիի ավագանու ընտրություններում դիտարկվել են քաղաքական կողմնակալության դրսևորումներ՝ ԿՀՀ-ի կողմից հավատարմագրված «Հայաքվե» դիտորդական առաքելության կողմից, որն ընդգրկել է նաև «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» և «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ-ները՝ փաստացի հանդես գալով «Հայաքվե» ազգային քաղաքական միավորման անունից։
Մասնավորապես, «Հայաքվե» դիտորդական առաքելությունը և վերջինիս դիտորդները չեն պահպանել քաղաքական չեզոքության կանոնները և նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրականացրել են ակտիվ քարոզչություն, հիմնականում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ»,-ընդգծել է նա։
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























