Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 673 ստորագրություն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանգստի կոչելու համար․ նախաձեռնությունը ձախողվա՞ծ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գրեթե մեկ ամիս է ֆեյսբուքում տարածվում է «Հայ Առաքելական Եկեղեցու բարենորգում» նորահայտ էջը, որն արդեն ավելի քան 2500 հետևորդ ունի։

Ֆբ-ից զատ գործում է նաեւ «Բարենորոգում» կայքը, որտեղ միայն Նիկոլ Փաշինյանի պահանջին միացած քաղաքացիներն են։

Կայքի պատասխանատուն Ալմաստ Մուրադյանն է, որը միաժամանակ ղեկավարում է Արարատյան Հայրապետական թեմի աշխատակազմը։

Եկեղեցու, այսպես կոչված բարենորգմանը միացած քաղաքացիները նպատակ ունեն հանգստի կոչելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ կաթողիկոսական տեղապահ ընտրելու եւ նոր կաթողիկոսական ընտրություններ կազմակերպելու։

Կայքից տեղեկանում ենք, որ պահանջին միացել է ընդամենը 673 քաղաքացի։

Վեհափառ Հայրապետին հանգստի կոչելու պահանջին են միացել նաև 11 բարձրաստիճան հոգեւրականներ,մի շարք քահանաներ, այդ թվում եւ կարգալույծ հռչակված հոգեւրականներ։

Եկեղեցին պառակտել փորձող եպիսկոպոսներն անգամ ցանկություն ունեն ստորագրահավաք իրականացնել, սակայն աննպատակ ու անվերլուծություն է այն, քանի որ վստահությունը, որ այդ ստորագրահավաքը կծառայի իր նպատակին՝ հեղինակներն անգամ չունեն։

Այս իրադարձությանը զուգահեռ Մայր Աթոռի բազմաթիվ հոգեւորականներ իրենց որդիական անվերապահ խոնարհությունը ու հավատարմությունն են հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ նրա գահակալ ազգի Վեհափառ Հայրապետին։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս