Հունվարի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 27-28-ը Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 4-6 աստիճանով, հունվարի 28-31-ը ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա:






















