Իրանի դեմ ցանկացած արկածախնդրություն լուրջ կորուստներ կբերի Միացյալ Նահանգների համար, հայտարարել է Իրանի բանակի գլխավոր հրամանատարի տեղակալ, կոնտր-ադմիրալ Հաբիբոլլահ Սայարին:
«Մենք ունենք թշնամուն վնաս հասցնելու կարողություն։ Եվ նա հիանալի հասկանում է, որ ցանկացած ռիսկ կհանգեցնի լուրջ կորուստների», – ասել է Սայարին, մեջբերում է Fars լրատվական գործակալությունը ։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն փորձում է վախեցնել Իսլամական Հանրապետությանը Մերձավոր Արևելք նշանակալի ամերիկյան ուժեր ուղարկելու մասին հայտարարություններով, սակայն իրանական բանակը «լիովին պատրաստ է պաշտպանել իր երկրի տարածքային ամբողջականությունը, անկախությունը և քաղաքական կառուցվածքը»։























