Հարսների եվ սկեսուրի առերեսումը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մասիս քաաղաքի ոստիկանությունում պետք է կայանար Հայկանուշ Միքաելյանի եւ նրա երկու հարսների առերեսումը: Ոստիկանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Հայականուշ Միքաելյանի՝ առաջին հարսի՝ Մոնիկայի (անունը փոխված է) հետ առերեսումը արդեն ավարտվել է, իսկ երկրորդ հարսի՝ Մարիամ Գեւորգյանի, հետ առերեսումը դեռ ընթացքի մեջ է: Մեր աղբյուրների հավաստամաբ՝ Հայկանուշի առաջին հարսը առերեսման ժամանակ ասել է, որ նախկին սկեսուրը իրեն միայն ծեծի է ենթարկել, եւ հերքել է այն հանգամանքը, որ նա սկեսուրի ծեծի հետեւանքով կորցրել է աչքի տեսողությունը՝ ասելով, որ նա աչքի տեսողության խնդիր դեռ ութ տարեկան հասակում դժբախտ պատահարի արդյունքով է ունեցել: Հիշեցնենք, որ Հայկանուշ Միքաելյանը մեղադրվում է իր երկու հարսներին ծեծելու եւ դիտավորյալ վնաս հասցնելու մեջ:




Լրահոս