Դաժան ծեծի ենթարկված պայմանագրային զինծառայողի դեպքից անցել է 12 օր, սակայն մինչ այժմ դեպքով որևէ ձերբակալված անձ չկա։ Պայմանագրային զինծառայողի մեկ աչքը հեռացրել են, իսկ մյուսի կորուստը ևս հնարավոր է։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները գիտեն կատարողների շրջանակը, սակայն նախաքննական մարմինը դեռևս չի շտապում նրանց ձերբակալել կասկածելի հանգամանքների պատճառով։
Կատարվածը զորամասի հետ կապ չունի և կապված է հեռախոսի գնելու ու գումար ստանալու հետ։ Փետրվարի 5-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության զորամասին հարակից տարածքում 24-ամյա Ավետիք Մ.-ը դաժան ծեծի է ենթարկվել և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Մուրացանի զինվորական հոսպիտալ։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն, սակայն ձերբակալված անձ դեռևս չկա։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























