ՄՈԼՈՐՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ»-ը գրել էր, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արամ Տեր-Սահակյանը պաշտոնանկ է արվել: Սակայն երեկվա դրությամբ դեռ պաշտոնական հրամանագիրը չկար: «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Տեր-Սահակյանի հետ` հասկանալու, թե ինչու է զրկվել իր պաշտոնից: Վերջինս, լսելով հարցը` «Ձեր պաշտոնանկությունը ինչի՞ հետ է կապված», ասաց. «Ուրիշ հարցեր ունե՞ք, դուք ուրիշ հարցեր ունե՞ք, ես չգիտեմ` ինչ ինֆորմացիայի եք տիրապետում, զանգել եք եւ ինչ-որ հայտարարություններ եք անում»,-եւ անջատեց հեռախոսը: Այսպիսով` անհասկանալի մնաց, թե ինչու է Տեր-Սահակյանը մոլորվել եւ չի կողմնորոշվում, թե ինչ է կատարվում իր շուրջ եւ ինչի համար:




Լրահոս