Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ուղղաթիռային բազայի վրա, հաղորդում է ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
«ԻՀՊԿ ռազմածովային ուժերը այսօր առավոտյան տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակվել են Քուվեյթում գտնվող Ալ-Ադիրի ուղղաթիռային բազայի վրա՝ ամերիկացի ահաբեկիչների դեմ հարձակողական գործողության ընթացքում», – հաղորդել է Fars լրատվական գործակալությունը։























