Armenian text to speach

Թուրքիան կոչ է արել Իրանին զերծ մնալ հետագա սրացումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թուրքիայի երկնքում հրթիռի ոչնչացումից հետո Թուրքիայի նախագահի աշխատակազմը կոչ է արել Իրանին զերծ մնալ տարածաշրջանում լարվածության հետագա սրումից։

«Անհրաժեշտ է, որ տարածաշրջանում լարվածությունը չսրվի, և հակամարտությունները չտարածվեն։ Մենք կրկին կոչ ենք անում բոլոր կողմերին, մասնավորապես Իրանին, զերծ մնալ գործողություններից, որոնք սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը և կարող են վտանգել քաղաքացիական բնակչությանը», -ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության պետը:

«Իրանից մեր երկրին ուղղված բալիստիկ հրթիռը Գազիանթեփի Շահինբեյ շրջանի երկնքում ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերի կողմից արագորեն որսացվել և չեզոքացվել է։ Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան», – հավելել է նա:

Նրա խոսքով՝ բոլոր համապատասխան գերատեսչությունները, առաջին հերթին՝ երկրի ազգային պաշտպանության նախարարությունը, աշխատում են լիակատար համակարգվածությամբ, Թուրքիայի օդային տարածքի և սահմանային անվտանգության պաշտպանության կարողությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։




Լրահոս