Armenian text to speach

Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել է Իսրայելի հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին՝ լարվածության թուլացման հասնելու համար, հաղորդում է լիբանանյան NNA լրատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ հայտարարությունն արվել է երկուշաբթի օրը Բեյրութում Աունի և Նորվեգիայի, Շվեդիայի և Դանիայի դեսպանների հանդիպման ժամանակ։

«Նախագահը հաստատել է Լիբանանի լիակատար պատրաստակամությունը վերսկսել բանակցությունները և քննարկել անվտանգության հարցեր, որոնք անհրաժեշտ են իսրայելական կողմից վտանգավոր սրացումը կանխելու համար», – հաղորդել է գործակալությունը։

Նախագահը նաև ասել է, որ Լիբանանի դիրքորոշումը փոխանցել է «մի շարք երկրների, որոնք ձգտում են դադարեցնել Իսրայելի հարձակումները» Լիբանանի վրա։




Լրահոս