Armenian text to speach

Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նոր գերագույն առաջնորդին հավատարմության երդման արարողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին հավատարմության երդման արարողությունը տեղի է ունեցել Թեհրանում, հաղորդում է ISNA-ն։

«Թեհրանի բնակիչները, որոնք հավաքվել էին Էնգելաբ հրապարակի դիմացի փողոցներում, կարդացին իրենց երդման տեքստը և հայտնեցին իրենց հավատարմությունը հեղափոխության նոր գերագույն առաջնորդին», – ասվում է հայտարարության մեջ։

Իրանական այլ լրատվամիջոցների կողմից տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են մեծ բազմություններ հավաքվում Իսլամական Հանրապետության մայրաքաղաքի կենտրոնում, ինչպես նաև երկրի այլ քաղաքներում, ինչպիսիք են՝ Շիրազը, Մաշհադը, Ղոմը և այլն: Ցույցերի ժամանակ մարդիկ վանկարկել են կառավարամետ, հակաամերիկյան և հակաիսրայելական կարգախոսներ:




Լրահոս