2011-ի ամենաաղմկահարույց հարսանիքները (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարսանիքներից յուրաքանչյուրը առանձնաննում է իր յուրօրինակությամբ: Եվ այսպես. ամենահեքիաթայինը համարվում է Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի պսակադրությունը, որը տեղի է ունեցել Վեստմինստերյան աբբայությունում ապրիլի 29-ին:Ամենապերճաշուքը Մոնակոյի իշխան Ալբերի եւ ավստրալուհի, լողի չեմպիոնուհի Շարլին Ուիթսթոքի հարսանիքն է: Զույգի հարսանեկան արարողությունը, լուրերի համաձայն, ավելի թանկարժեք է եղել, քան Քեյթ-Ուիլյամ զույգինը:Ամենաերկար սպասվածը դերասանուհի Քեյթ Մոսի եւ ռոք- երաժիշտ Ջեյմի Հինսի հարսանիքն էր, քանի որ դերասանուհին բազմաթիվ անգամներ հայտարարել էր, որ երբեք չի ամուսնանա: Նրանց պսակադրությունն անցկացվել է անգլիական փոքրիկ գյուղերից մեկում, Սուրբ Պետրոս եկեղեցում:Ամենակարճը, դե իհարկե, հայազգի մոդել, դերասանուհի Քիմ Քարդաշյանի եւ բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի պսակադրությունն էր, որը տեւել է ընդամենը 72 օր: Ինչպես նրանք են հայտարարել`տարբեր բնավորությունների տեր անձինք են եղել:Ամենահասուն ամուսնության հերոսներն են The Beatles հանրահայտ խմբի նախկին երաժիշտ Փոլ Մաքքարթնին և 51-ամյա գործարար Նենսի Շևելը, որոնք պսակադրվել են Լոնդոնում: Մինչ ամուսնությունը, նրանք հանդիպել են 4 տարի: Նենսիի կարողությունը գնահատվում է 250 մլն դոլար:Ամենագաղտնի կերպով ամուսնանալ հաջողվել է Դենիել Քրեյգ- Ռեյչլ Ուայս եւ Րիզ Ուիզերսպուն-Ջիմ Թոշ զույգերին, ինչը նրանք փայլուն են կատարել: Հատկապես Րիզ Ուիզերսպուն-Ջիմ Թոշ զույգի պսակադրության վերաբերյալ պապարացիներին չի հաջողվել ձեռք բերել եւ ոչ մի լուսանկար:




Լրահոս