Armenian text to speach

Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի պարեկները գիշերային ծառայության ժամանակ մարտի 30-ին՝ ժամը 23:35-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են Էջմիածին քաղաքի բնակիչ 63-ամյա տղամարդու վարած ավտոմեքենան։ Իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է որպես կաշառք պարեկներին տալ 100 դոլար։

63-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։




Լրահոս