Քաղաքացին ընկել է 5-րդ հարկի ծածկի վրա 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 28-ին՝ ժամը 11.53-ին, ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին Երևանի «Բանավան» թաղամասի թիվ 9 շենքից կենցաղային աշխատանքներ իրականացնելիս ընկել է ներքևի հարկի ծածկի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ թիվ 9 շենքի բնակիչներից մեկը ընկել է 5-րդ հարկի պատուհանին կից ինքնաշեն պահածոների արկղի վրա: Հրշեջ-փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տողափոխվոլ է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են պահածոների արկղը: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծանր է:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն  




Լրահոս