ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն օրերս պատասխանել է ՀՀ ԱԳՆ նախկին աշխատակիցների դիմումին: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք աշխատանքից ազատվել էին 2008թ. փետրվարին շուրջօրյա հանրահավաքների ժամանակ իշխանությանն ու ընդդիմությանը զսպվածություն ցուցաբերելու կոչ անող հայտարարություն տարածելու համար: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ԵԴ-ից ստացվել է պատասխան այն մասին, որ նրանց հայցն իրավաչափ է: Հիմա ԵԴ-ն հարցում է ուղարկել ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս էլ իր պատճառաբանությունները բերի: Եւ միայն երկու կողմի դիրքորոշումն ունենալուց հետո ԵԴ-ն կկայացնի իր վճիռը: Դատելով ԵԴ-ի` նախկինում ՀՀ իշխանությունների ապօրինությունների վերաբերյալ կայացրած մյուս որոշումներից՝ դժվար չէ ենթադրել, որ այս անգամ եւս որոշումը կլինի հօգուտ ԵԴ դիմած նախկին դիվանագետների:




Լրահոս