Հարցաքննության է հրավիրվել նաև մեր գործընկեր Վերժինե Ստեփանյանը, ով Վայքի մեր գրասենյակի պատասխանատուն է։ Իրավապահները նրան ուղեկցել են Եղեգնաձորի քննչական մարմին, հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը
«Սա քաղաքական հետապնդում է, սա գործող թույլ իշխանությունների կողմից փորձ է ճնշել մեզ, բայց մեր կանայք չեն վախենում հետապնդումներից, «Ուժեղ Հայաստանը» չի վախենում հետապնդումից։ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ իրավական անհասկանալի և ապօրինի գործընթաց է տեղի ունենում»,-նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































