Armenian text to speach

Մոդին Թրամփի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում և Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և ընդգծել Հորմուզի նեղուցում նավարկության ազատության ապահովման անհրաժեշտությունը։

Ինչպես Մոդին նշել է X-ի իր էջում, հեռախոսազրույցը նախաձեռնել է ամերիկյան կողմը։

«Մենք քննարկել ենք Արևմտյան Ասիայում ստեղծված իրավիճակը և ընդգծել Հորմուզի նեղուցը բաց և անվտանգ պահելու կարևորությունը», – գրել է Մոդին։




Լրահոս