Armenian text to speach

Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 15․04․2026թ —«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է Հրանտ Հակոբյանի նշանակման մասին՝ որպես Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ։

Հրանտ Հակոբյանը 2019 թվականի օգոստոսից զբաղեցրել է գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ 2017 թվականի փետրվարից՝ ֆինանսական տնօրենի։ Նա միացել է Կոնվերս Բանկին 2011 թվականին՝ որպես գլխավոր գործադիր տնօրենի խորհրդական, զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ։

Մինչ Կոնվերս Բանկին միանալը, աշխատել է Corporación América ընկերությունում (Բուենոս Այրես)։ Նա ունի տնտեսագիտության բակալավրի աստիճան Բուենոս Այրեսի համալսարանից, ինչպես նաև բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան՝ Կոլումբիայի համալսարանից։ Հրանտ Հակոբյանը նաև BACEE-ի (Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային ասոցիացիա) տնօրենների խորհրդի անդամ է։

Կոնվերս Բանկը շարունակում է հավատարիմ մնալ իր ռազմավարության հետևողական իրականացմանը, Հայաստանի ֆինանսական համակարգում դիրքի ամրապնդմանը, հաճախորդների հետ հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև պրոդուկտների, ծառայությունների և տեխնոլոգիական հնարավորությունների շարունակական առաջխաղացմանը։

Կոնվերս Բանկի մասին

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում և առաջարկում է բանկային ծառայությունների լայն շրջանակ՝ ֆիզիկական անձանց, փոքր և միջին ձեռնարկություններին, ինչպես նաև կորպորատիվ հաճախորդներին։ (Գ)

 




Լրահոս