Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աբովյանում սպանված 24-ամյա երիտասարդի գործով անվտանգություն են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Աբովյանում սպանված Սարգիս Զեյնալյանի քրեական գործով միջնորդություն է ներկայացվել դատարան գործով նիստերը դռնփակ իրականացնել հաշվի առնելով աղմկահարույց ծեծը դատական նիստի ժամանակ, ինչը դատարանը բավարարել է:

Նկատենք, որ դատական համակարգից ArmLur.am-ին հայտնեցին, որ մեղադրյալի պաշտապանն էլ իր հերթին միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի անվտանգություն տրամադրեն, հաշվի առնելով, որ տուժողի հարազատները հարձակում են գործել իրենց նկատմամբ եւ իրենք առանց համապատասխան անվտանգության իդատական նիստի չեն կարող ներկայանալ:

Հիշեցնենք, որ 2025թ․ նոյեմբերի 10-ին՝ Աբովյան քաղաքում սպանվեց Սարգիս Զեյնալյանը, որը ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռն է: Վերջինիս սպանության գործով կալանավորվել են 2 եղբայրներ Աշոտ և Բենիամին Սոխրաբյանցները: Գործը ուղարկվել է դատարան, որտեղ էլ մեղադրյալների եւ սպանված Սարգիսի հարազատների միջեւ ծեծկռտուք էր սկսվել, կարգադրիչ էր վնասվածքներ ստացել:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը)։ Արդյունքում, 3 անձ, որոնց մեջ են նաև ՍԴ դատավորի Արտակ Զեյնալյանի հարազատները, կալանավորվել էին:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս